Փաշինյան․ Covid-19-ի դեմ պայքարում իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ

Փաշինյան․ Covid-19-ի դեմ պայքարում իշխանության ծագումնաբանությունն աշխատում է մեր դեմ

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում շարունակում է ահագնանալ, երկրում հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնները չպահպանելն է, այնինչ ցուցումներին հետևելու դեպքում վարակակիրների թիվը կարող է նվազել և զրոյանալ։

«Մեր իշխանության ծագումնաբանությունն այս իրավիճակում, ըստ էության, աշխատում է մեր դեմ, ՀՀ-ում 2018-ի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը չեզոքացել է, բայց դրա փոխարեն, ցավոք սրտի, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել»,-ասել է նա՝ հավելելով, որ կանոնների պահպանման հետ կապված վարչարարությունը ևս խիստ չէ։

Վարչապետը նշել է, որ կանոնները չպահպանելու պատճառով ՀՀ-ն կարող է գնալ արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով և երկիրը ենթարկելով «նոր սոցիալ-տնտեսական ցնցումների» կամ պարզապես բոլորը կարող են իրար հետ համագործակցելով հսկողության տակ առնել իրավիճակը։

Փաշինյանն ասել է, որ իրավապահ մարմիններին հանձնարարվել է խիստ լինել հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելիս։

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 10,009-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 158 դեպք կա, այլ պատճառով՝ 56։ Առողջացածների ընդհանուր թիվը 3427 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---