Որքան հարկ են վճարում ու քանի աշխատող ունեն հայկական ավիաընկերությունները

Որքան հարկ են վճարում ու քանի աշխատող ունեն հայկական ավիաընկերությունները

PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործող բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել դեպի Եվրոպա։ Արգելվածների թվում են Aircompany Armenia, Armenia Airways, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways-ն ու մի շարք բեռնափոխադրող ու տեղական նշանակության, իրականում՝ երբեք նման թռիչքներ իրականացնելու հեռանկար չունեցող ընկերություններ։ Նշված ընկերություններից արգելքից առաջ դեպի ԵՄ թռիչքներ էր իրականացնում միայն Aircompany Armenia-ն՝ թռչելով Լիոն։

Սակայն 2019-ին, ըստ ՔԱԳՎ ղեկավար Տաթևիկ Ռևազյանի, թռիչքներ էին ուզում իրականացնել նաև Atlantis-ն ու արդեն չգործող «Տարոն Ավիան»։ Այդ ժամանակ էլ սկսվեցին հայկական ավիացիայի արկածները Եվրոպայում։

Ռևազյանը նշել էր, որ Aircompany Armenia-ն անցել է ստուգումն ու դրա՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու դիմումն ընդունվել է, Atlantis European Airways -ը նույնպես անցել է ստուգումը մի քանի խնդիրներով, իսկ «Տարոն Ավիա» ընկերությունում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա: Խնդիրները, ըստ պաշտոնյայի, պիտի հայտնաբերեր հայկական կողմը, սակայն հայտնաբերեցին եվրոպացիները։ Թռիչքներն արգելող որոշումից հետո հասկանալի է, որ եղած թռիչքը կկասեցվի, իսկ նորերն արդեն չեն բացվի։

Atlantis European Airways-ը խոշոր հարկատուների ցանկում 953-րդն է՝ 179 մլն դրամ տարեկան հարկով։

Ավիաընկերությունը 2019-ի հոկտեմբերի տվյալով 77 աշխատակից ունի։ Atlantis Armenian Airlines-ը 2020-ի մարտի տվյալով 40 աշխատակից ունի։ Դեպի Եվրոպա թռիչքների հնարավորությունից զրկված մյուս ավիաընկերությունները տեղական նշանակության են։

Նշված ընկերություններն առկա են ՀՀ խոշոր հարկատուների ցանկում, թեև ոչ բարձր հորիզոնականում։ Այսպես, 2019-ի տվյալներով՝ Aircompany Armenia-ն զբաղեցնում է 324-րդ տեղը և վճարել է 566 մլն դրամ հարկ։ 1000+․am կայքի տվյալների համաձայն` ավիաընկերությունը 2020-ի մարտի տվյալով ունեցել է 58 աշխատող։ Armenia Airways-ը 1000 խոշոր հարկատուի ցանկում 999-րդն է` 168 մլն դրամով, և 2020-ի փետրվարի տվյալով ունեցել է 45 աշխատող։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---