Ռևազյան․ Դեպի ԵՄ թռիչքների իրավունքից զրկելու որոշումը չի ազդում միջազգային ավիաների վրա 3 հունիսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության թռիչքային անվտանգության կոմիտեի՝ ՀՀ ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռիչքների իրավունք չտալու որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և հակառակ ուղղություններով չվերթեր իրականացնելու վրա: Որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։ Նա նշել է, որ մայիսի 12-ին Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստն էր, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշվել է Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Որոշումը չի տարածվում այլ երկրների ավիափոխադրողների, այդ թվում նաև դեպի ՀՀ թռիչքներ ունեցող Ryanair-ի ու Wizzair-ի վրա։ Ցանկում ներառված բոլոր ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ երկրներ։ Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022-ի նոյեմբերին: Անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, վարչապետը նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |