Հնդկական Մումբային հզոր փոթորիկ է սպառնում, հարյուր հազարավոր քաղաքացիներ տարհանվել են

Հնդկական Մումբային հզոր փոթորիկ է սպառնում, հարյուր հազարավոր քաղաքացիներ տարհանվել են

PanARMENIAN.Net - Հնդկաստանի արևմտյան ափը և ֆինանսական մայրաքաղաք Մումբայը 21-րդ դարում առաջին անգամ պատրաստվում են հարավից եկող հզոր ցիկլոնի, որի հետ սպասվում են հորդառատ անձրևներ և մինչև ժամում 110 կմ արագությամբ զարգացող ուժգին քամիներ: Մահաշատրա և Գուջարատ նահանգների ծովափյա շրջաններից մոտ 100 հազար մարդ արդեն էվակուացվել է: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Հնդկաստանում կորոնավիրուսի ավելի քան 200,000 դեպք է գրանցվել և մոտ 6000 մահ, որից 600-ը՝ Մումբայում: Մահաշատրան, որտեղ գտնվում է Մումբայը, Հնդկաստանում Կորոնավիրուսի ամենաբարձր տարածվածություն ունեցող շրջաններից է: Բացի այդ, պանդեմիայի ընթացքում Մումբայ են վերադարձել միլիոնավոր մարդիկ, որոնք այլ վայրերում կորցրել են իրենց աշխատանքը:

«Եթե հիվանդանոցները վնասվեն ցիկլոնից, քաղաքը (Մումբայը) ի վիճակի չի լինի շարունակել պայքարը Covid-19-ի մեծաքանակ դեպքերի դեմ, և անհնար կլինի հետևել սոցիալական հեռավորության կանոններին», - նշում է Հնդկաստանում Save the Children-ի ղեկավար Բիդիշա Փիլային:

Շրջանի նահանգապետ Ուդհավ Բալաշեբ Թաքերայի խոսքով՝ փոթորիկի դեմ անհրաժեշտ է պայքարել այնպես, ինչպես Covid-19-ի դեմ:

Նիսարագան մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է ենթարկվում ցիկլոնի։ Երկու շաբաթ առաջ մեկ այլ ցիկլոն հարվածել էր արևելյան Հնդկաստանին, ինչի հետևանքով մի քանի տասնյակ մարդ զոհվել էր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---