Վարչապետ. 697 նոր դեպք ու 15 մահ ունենք, վարակվածներին ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել 4 հունիսի 2020 - 09:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում, 697 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելել է, որ սա նշանակում է, որ արդեն մի իրավիճակում ենք, երբ բուժհաստատություններն «ուղղակի ճկռում են» ու չեն չկարողանում բոլորին, ում անհրաժեշտ է, ժամանակինհոսպիտալացնել։ Վարչապետը հայտնել է նաև, որ մահվան 15 դեպք է գրանցվել՝ 6-ը կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով։ Այդպիսով մահվան դեպքերը կորոնավիրուսից 176 են, իսկ այլ պատճառով՝ 68։ Փաշինյանը հավելել է՝ կան մարդիկ, որ վարակված լինելով, իր նման շարունակում են կյանքը սովորական ռեժիմով՝ այսինքն, ըստ վիճակագրության, ասիմպտոմ հիվանդների 10%-ի մոտ են հետագայում սիմպտոմներ առաջանում։ Ըստ նրա՝ հիվանդների մոտ 75%-ի մոտ վարակն ասիմպտոմ է ընթանում։ Նա նշել է՝ մոտ 20-30,000 վարակված կա, ովքեր չունեն սիմպտոմներ ու չգիտեն, որ վարակակիր են, ու վարակում են մյուսներին: Նա տեղեկացրել է նաև, որ իր ընտանիքի անդամներից ոչ ոք թոքաբորբ չունի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |