ՀՀ-ն քվեարկություն է պահանջել ՄԱԿ ԳՎ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուին հաստատելու համար

ՀՀ-ն քվեարկություն է պահանջել ՄԱԿ ԳՎ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք թեկնածուին հաստատելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար, տեղեկացնում է Associated Press-ը:

Դիվանագետները, որոնք չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, վերոնշյալ 3 երկիրն են նշել։

Թեկնածուն միայն մեկն է՝ Թուրքիայի փորձառու ներկայացուցիչ Վոլքան Բոզքերը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն որոշ երկրներ քվեարկություն են պահանջել, նշում է պարբերականը։

ՄԱԿ-ի անդամ 193 երկրիրը պետք է ընտրեն Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը մեկնարկելու է 2020-ի սեպտեմբերին։

2019-ին ՀՀ, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հայտարարեցին, որ որոշվել է եռակողմ գործընկերություն հաստատել երկրների միջև։ Նախարարները համաձայնել են առավել ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակներում և ընդգծել աշխարհի՝ որոշումների կայացման կենտրոններում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ գործողությունների համակարգման կարևորությունը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---