Մեկուսացման նպաստի մասին նախագիծը մերժվել է․ Կլրամշակվի

Մեկուսացման նպաստի մասին նախագիծը մերժվել է․ Կլրամշակվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ մերժել է օրինագիծը, որով առաջարկվում էր դրամական աջակցություն սահմանել մեկուսացված կամ ինքնամեկուսացած քաղաքացիների համար։

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին 27 պատգամավոր է կողմ քվեարկել, 82-ը՝ դեմ։

Նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը գործընկերներին կոչ է արել դեմ քվեարկել՝ որոշակի հաշվարկներից և կանխատեսումներից հետո այն լրամշակելու և կրկին ԱԺ ներկայացնելու համար։ Նա առաջարկել է նաև այն տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին արդեն տրամադրվել է 100 մլրդ դրամ։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---