Ջավախքում կորոնավիրուսի 1-ին դեպքն է գրանցվել 4 հունիսի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել Ջավախքում։ Հունիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխած 44-ամյա բնակչի թեստի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ պացիենտը վարակված է կորոնավիրուսով: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշել է, որ Ղաուրմայի բնակչի մոտ թույլ դրական արդյունք է հայտնաբերվել, գրում է «Ալիք Մեդիան»։ «Պացիենտը վիրուսակիր է, սակայն կարող ենք ենթադրել, որ վարակիչ չէ, քանի որ սիմպտոմներ չունի: Նրա ընտանիքի 4 անդամին կտեղափոխեն կարանտինային գոտի: Ինչ վերաբերում է գյուղի մյուս բնակիչներին, դեռևս սպասում ենք հրահանգների, որպեսզի կատարենք հանձնարարությունները»,- նշել է Եղոյանը: Հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, ով վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել էր մայիսի 31-ին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |