ՀՀ-ում վիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 81 հիվանդ ծայրահեղ ծանր է 4 հունիսի 2020 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 418-ի վիճակը ծանր է, 81-ինը՝ ծայրահեղ ծանր, երկրում վիրուսից քրոնիկական հիվանդություններ ունեցած 33-ամյա քաղաքացի է մահացել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակից և անհրաժեշտ է մտածելակերպը հարմարեցնել իրավիճակին։ Թորոսյանը նշել է վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության և հակահամաճարակային կանոններին հետևելու անհրաժեշտության մասին։ Նախարարը հիշեցրել է, որ պատշաճ բուժօգնության ռեսուրսները սահամնափակ են և փաստացի բոլորը կարող են վարակի թիրախ դառնալ ու բուժօգնության կարիք ունենալ։ Թորոսյանը կոչ է արել խստորեն պահպանել դիմակի կրման, սոցհեռավորության և ձեռքերը պարբերաբար լվանալու կանոնները։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |