ՀՀ-ում վիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 81 հիվանդ ծայրահեղ ծանր է

ՀՀ-ում վիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 81 հիվանդ ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից 418-ի վիճակը ծանր է, 81-ինը՝ ծայրահեղ ծանր, երկրում վիրուսից քրոնիկական հիվանդություններ ունեցած 33-ամյա քաղաքացի է մահացել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակից և անհրաժեշտ է մտածելակերպը հարմարեցնել իրավիճակին։ Թորոսյանը նշել է վարքագծային փոփոխությունների անհրաժեշտության և հակահամաճարակային կանոններին հետևելու անհրաժեշտության մասին։

Նախարարը հիշեցրել է, որ պատշաճ բուժօգնության ռեսուրսները սահամնափակ են և փաստացի բոլորը կարող են վարակի թիրախ դառնալ ու բուժօգնության կարիք ունենալ։

Թորոսյանը կոչ է արել խստորեն պահպանել դիմակի կրման, սոցհեռավորության և ձեռքերը պարբերաբար լվանալու կանոնները։

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---