ԱՀ նախագահ․ Ալիևն իր հանցագործությունների համար կհայտնվի դատապարտյալի աթոռին

ԱՀ նախագահ․ Ալիևն իր հանցագործությունների համար կհայտնվի դատապարտյալի աթոռին

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի ընտրությունների և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ, նշել է, որ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին:

Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին: Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով», ասվում է գրառման մեջ։

Հարությունը վստահություն է հայտնել, որ Ալիևին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի:

Ավելի վաղ, արձագանքելով Ալիևի մեկ այլ ռազմատենչ հայտարարություններին, Հարությունյանն ասել էր. «Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ։ Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես՝ փուլային, որ միայն այդ տարբերակն է, իհարկե փուլային կարող է լուծվել, բայց փուլային լուծումը մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին՝ անվտանգության մեր երաշխիքների ընդունում, որից հետո արդեն՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---