Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին շշուկները

Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին շշուկները

PanARMENIAN.Net - Microsoft ընկերության համահիմնադիր, մուլտիմիլիարդատեր Բիլ Գեյթսը մեկնաբանել է շրջանառվող խոսակցությունները, թե ինքն է հրահրել կորոնավիրուսի պանդեմիան, որպեսզի պատվաստումների միջոցով մարդկանց մարմնի մեջ միկրոչիպեր տեղադրի։ Ըստ Գեյթսի՝ նա երբեք ոչ մի կապ չի ունեցել միկրոչիպերի հետ։

«Դա բավականին դժվար է հերքել, քանի որ շատ տարօրինակ և անհեթեթ է»,- ասել է Գեյթսը, գրում է Deutsche Welle-ն։

BBC-ն տված հարցազրույցում Գեյթսն ասել է, որ իրեն մտահոգում է «այդ խենթ գաղափարների գոյությունը»։

«Երբ, ի վերջո, պատվաստանյութ ստանանք, հարկ կլինի խմբային իմունիտետի ձևավորման հասնել, որպեսզի բնակչության 80 տոկոսը պատվաստվի։ Բայց, եթե մարդիկ մտածեն, որ դա խաբեություն է, կամ որ պատվաստանյութը վնասակար է, և չցանկանան պատվաստվել, հիվանդությունը կշարունակի սպանել բնակչությանը»,- ասել է Գեյթսը։

Գեյթսը պանդեմիայի շրջանում դարձել է դավադրապաշտական տեսությունների հերոսը։ Այդ տեսությունների կողմնակիցները հավատում են, որ վիրուսը տարածվել է Գեյթսի կողմից, որն իբր մտադիր է փող աշխատել պատվաստանյութով։ Ասեկոսեների տարածմանը նպաստել է նաև այն, որ Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 300 մլն դոլար է հատկացրել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն ու պայքարին կորոնավիրուսի հետևանքների դեմ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---