Փաշինյան․ 2019-ը բյուջետային առումով պատմական էր, 104 մլրդ դրամով ավելի հարկ է վճարվել

Փաշինյան․ 2019-ը բյուջետային առումով պատմական էր, 104 մլրդ դրամով ավելի հարկ է վճարվել

PanARMENIAN.Net - 2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, Կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտ գեներացնել, Ազգային ժողովում 2019-ի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«104 մլրդ դրամից 62 մլրդ դրամը դարձավ պետբյուջեի եկամուտ, իսկ մոտ 42 մլրդ դրամի չափով գումար վերադարձվեց ԱԱՀ պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը», - նշել է նա։

Վարչապետը հիշեցրել է նաև, որ 2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ տնտեսական աճ՝ 7.6%։ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն ունեցել է հարկեր-ՀՆԱ 22․35% ցուցանիշ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---