Մասկ․ Amazon-ը մենաշնորհ ունի, այն պետք է մասնատել 5 հունիսի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ Ջեֆ Բեզոսի Amazon ընկերությունը մենաշնորհ ունի և հորդորել է մասնատել այն։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ գործարարի՝ ընկերությունը գերիշխող դիրք է ապահվել իր համար շուկայում։ «Ժամանակն է մասերի բաժանել Amazon-ը։ Մենաշնորհը սխալ բան է։ Ջեֆ Բեզոս, սա խենթություն է»,- ասել է Մասկը։ Նա այս մեկնաբանությունը հրապարակել է՝ ի պատասխան մեկ այլ օգտատիրոջ գրառման, որը բողոքել է, թե Amazon-ը հրաժարվել է վաճառքի հանել կորոնավիրուսային վարակի մասին իր գիրքն ընկերության ցանցային ծառայության միջոցով։ Բեզոսը միակ գործարարն է Forbes-ի ցուցակում, որի կարողությունը գերազանցում է 100 մլրդ դոլարը։ Ըստ 2020-ի ապրիլի 7-ի տվյալների՝ գործարարի անձնական կապիտալը գնահատվում է 113 մլրդ դոլար։ Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին Բեզոսն աշխարհի առաջին տրիլիոնատերը կդառնա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |