Գավառի դեպքով 30 մեղադրյալ կա, մեկը սպանության մեջ է մեղադրվում 5 հունիսի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Գավառի արյունալի միջադեպով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քրգործը հարուցվել է Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ։ Նրանցից 25-ը ներգրավված են ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ (պատժվում է 3-8 տարի ազատազրկմամբ) և 4-րդ մասերով (պատժվում է տուգանքով կամ մինչև 3 տարի ազատազրկմամբ)՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի) ՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է մինչև 3 տարի ժամեկոտվ ազատազրկմամբ)՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով (պատժվում է 8-15 տարի ազատազրկմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով)՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար: Վերոնշյալ 30 մեղադրյալից 19-ը կալանավորվել են, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն է եղել, որի հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Քաղաքի հիվանդանոցում գտնվող վիրավորներից երկուսին վնասվածք են պատճառել ԲԿ ներխուժած քաղաքացիները: Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ հիվանդանոց են մտել 500-ից ավելի մարդ, միջադեպի հետևանքով մոտ 5 վիրավոր տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։ Առողջապահության նախարարը նշել է, որ որոշ տուժածների կյանքին վտանգ է սպառնում։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել էր, որ իր տեղեկություններով՝ միջադեպի պատճառը երիտասարդների միջև ծագած վեճն է եղել, որը վերաճել է նրանց՝ ավելի տարեց մտերիմների միջև հակասության։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |