ՄԻՊ․ Խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, անկախ նրանից` դեմքը փակ է, թե` ոչ 5 հունիսի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով առանց դիմակի աղջկա լուսանկարի հրապարակմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, հորդորել է բոլորին չտարածել լուսանկարը՝ անկախ նրանից` դեմքը փակ է, թե` ոչ։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Հակահամաճարակային կանոնների խախտումների վերաբերյալ վարչապետն իր էջում մի երիտասարդ աղջկա լուսանկար էր հրապարակվել, որը չուներ դիմակ և ձեռնոցներ։ Շատ քննադատություններ հնչեցին լուսանկարը հրապարակելու վերաբերյալ, իսկ մեկնաբանություններում բազմաթիվ անհարգալից գրառումներ եղան աղջկա հասցեին։ «Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը, անկախ նրանից՝ դեմքը փակ է, թե՝ ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։ Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում: Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»,- ասվում է գրառման մեջ: Հնչած քննադատություններից հետո աղջկա լուսանկարը հեռացվել է վարչապետի էջից։ Փաշինյանը նաև ներողություն է խնդրել «բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իր էջում որևէ թթու խոսք է հնչել»: «Բայց՝ հանրային վերահսկողության ակցիան շարունկավելու է: Բայց՝ սիրով: Վատ մեկնաբանությունների հեղինակներին կոչ եմ անում ջնջել դրանք․․․ Բացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոցԲացառեք մարդկանց մասին վիրավորական խոսքեր ասելը, որովհետեւ մենք խոսում ենք մեր մասին, ոչ ուրիշների: Հանրային վերահսկողության այս ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց»,- գրել է Փաշինյանը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |