27-ամյա երիտասարդը կալանավորվել է 20,000 դրամանոցներ կեղծելու համար

27-ամյա երիտասարդը կալանավորվել է 20,000 դրամանոցներ կեղծելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի 27-ամյա բնակչի կողմից կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 27-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 20-ին ընկերուհու անչափահաս որդուց տեղեկանալով, որ վերջինիս անչափահաս ծանոթը խաղալու նպատակով համակարգչի և տպիչի միջոցով պատրաստում և վաճառում է թղթադրամներ, հաջորդ օրը իրացման նպատակով տղայից ձեռք է բերել թվով 3 հատ 20 000 դրամ անվանական արժեքների թղթադրամներ:

Նույն օրն իր բնակարանում կոսմետիկ պարագաներ օգտագործելով, այդ թղթադրամների վրա տնայնագործական պայմաններում կատարել է ձևափոխումներ՝ կեղծել պաշտպանական նշանները՝ այդ կերպ պատրաստելով կեղծ թղթադրամներ, որոնք 2020թ. հունվարի 7-21-ն ընկած ժամանակահատվածում դնելով շրջանառության մեջ՝ իրացրել է Վանաձոր քաղաքում գործող տարբեր առևտրի կետերում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---