Գեյթսի հիմնադրամը $100 մլն է նվիրաբերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի տարածմանը

Գեյթսի հիմնադրամը $100 մլն է նվիրաբերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի տարածմանը

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը` Մելինդան $100 մլն են նվիրաբերել պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային ալիանսին (GAVI), որպեսզի արագացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը, փոխանցում է «Վեդոմոստին»։

Գեյթսը նաև $1․6 մլրդ է հատկացրել այդ ալիանսի աշխատանքներին՝ ամբողջ աշխարհում, հատուկ ուշադրություն դարձնելով նաև աղքատ երկրներին։ Ընդհանուր առմամբ, հաջողվել է հավաքել $8․8 մլրդ՝ չնայած, որ միջոցառումների կազմակերպիչները նախատեսել էին հավաքել $7․4 մլրդ։

Այդ գումարը կծախսվի 300 մլն երեխայի իմունիզացիայի համար՝ կարմրուկի, պոլիոմիելիտի և դիֆթերիայի պատվաստումներով։ Ըստ տվյալների` այն կարող է առաջիկա 5 տարում 8 մլն կյանք փրկել։

Միջոցառմանը մասնակցել են 25 երկրի ներկայացուցիչ, 50-ից ավելի պաշտոնյա։ Ավելի վաղ Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը 300 մլն դոլար էր հատկացրել Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանն ու պայքարին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---