Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային 5 հունիսի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային, հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։ Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն Ադրբեջանին չի ներառել ռազմական տեխնիկայի վաճառքի երկրների ցանկում։ Բացի այդ, 2019-ին Թուրքիայի կողմից Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունից հետո Կանադան արգելել է նաև զենքի արտահանումն այդ երկիր։ Զեկույցի հրապարակումից հետո Հայ դատի հանձնախումբը նամակ է գրել Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանին՝ բարձր գնահատելով կառավարության դիրքորոշումը և կոչ անելով նախարարին շարունակել խուսափել Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառելուց։ ANCC համանախագահներ Հրագ Թարակջյանը և Շահեն Միրաքյանը հայտարարել են, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանի համար ռազմական լուրջ վտանգ են ներկայացնում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |