2019-ի հայտարարագրերը կհրապարակվեն հունիսի 10-ին

2019-ի հայտարարագրերը կհրապարակվեն հունիսի 10-ին

PanARMENIAN.Net - 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացն ավարտվել է, դրանք կհրապարակվեն հունիսի 10-ին, փոխանցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Նշվում է, որ հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության և տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաև հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։

Հայտարարագիր չներկայացրած անձինք հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսել է 2019-ի նոյեմբերից: Այն փոխարինում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---