Վարչապետի խոսնակ․ Ծառուկյանը մտահոգված է փողերի լվացման քրգործերի ընթացով

Վարչապետի խոսնակ․ Ծառուկյանը մտահոգված է փողերի լվացման քրգործերի ընթացով

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային, հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Հունիսի 5-ի երեկոյան համացանցում տարածվել էր Ծառուկյանի ելույթը, որով նա համագործակցության էր հրավիրում ՀՀ քաղաքական ուժերին։ ԲՀԿ առաջնորդը նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։ Ծառուկյանը հայտարարել է, թե բոլոր ոլորտները ձախողված են։

«Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, թե իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,- գրել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---