Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ-ին համավարակի դեմ պայքարում աջակցելու պատրաստակամությունը

Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ-ին համավարակի դեմ պայքարում աջակցելու պատրաստակամությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։

ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մնացականյանը վերահաստատել է Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:

Բազմակողմ գործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում առաջիկայում կայանալիք միջոցառումներին: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի վրացական փորձը հաջողված է համարվում։ Ավելի վաղ Վրաստանի իշ Ավելի վաղ Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության բժշկական 4000 դիմակ է նվիրել։ խանությունները հայտարարել էին, որ Վրաստանի իշխանություններն ակտիվ շփման մեջ են ՀՀ իշխանությունների հետ և պատրաստ են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---