1 շաբաթում հրադադարի 100 խախտում՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում

1 շաբաթում հրադադարի 100 խախտում՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 100 անգամ։

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:

Նախորդ շաբաթ՝ մայիսի 24-30-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 600-ից ավելի կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---