Փաշինյան․ Գեղարքունիքի Ձորագյուղ համայնքը կփակվի, 63 դեպք է գրանցվել

Փաշինյան․ Գեղարքունիքի Ձորագյուղ համայնքը կփակվի,  63 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին պարետի որոշմամբ կարգելափակվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի ելումուտը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»,- գրել է Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է, որ նման դեպք էր եղել նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկել, թաղման են մասնակցել, սգակիր տան անդամներին վարակվել են, ինչի հետևանքով այդ տան պապը մահացել է, իսկ գյուղում 100֊ից ավելի դեպք էր գրանցվել։ Այդ ժամանակ Դդմաշենը փակվել էր։

Թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքում վարակի դեպքեր գրանցվեցին։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 12,364-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---