Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ կբաժանեն բնակիչների գնումների համար 6 հունիսի 2020 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Պեկինի իշխանությունները $1.7 մլրդ (12,2 մլրդ յուան) կբաժանեն բնակիչներին սպառումը խթանելու նպատակով։ Նախատեսվում է այդ գումարի վաուչերներ թողարկել, որոնք հնարավոր կլինի գնումների համար օգտագործել։ Պեկինն այդպիսով միացել է չինական մյուս քաղաքներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին կսատարեն բնակչությանը տնտեսական ոլորտում, գրում է ՌԲԿ-ն։ Վաուչերների հատկացումը մեկնարկել է չինական JD.com առևտրի առցանց հարթակի միջոցով։ Ստացած կուպոնները քաղաքացիները կարող են օգտագործել ինչպես սովորական խանութներում, այնպես էլ առցանց` զբոսաշրջության, կրթության, սպորտի և հանրային սննդի ոլորտներում գնումների համար։ Վաուչերների հատկացումը 4 փուլով կընթանա՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին։ Յուրաքանչյուր վաուչեր պետք է օգտագործել 14 օրվա ընթացքում։ Ավելի վաղ ավելի քան 6 մլրդ յուանի ($846 մլն) վաուչեր է բաժանվել չինական 50 քաղաքի բնակիչներին։ Չինաստանի տնտեսությունը մեծապես տուժել է կորոնավիրուսի պանդեմիայից։ Առավելապես տուժել են արդյունաբերությունը, մանրածախ առևտուրն ու հիմնական կապիտալ ներդրումները։ Մանրածախ առևտուրըւ 2020-ի հունվար-փետրվարի 20,5% մեծ անկումից հետո մարտին նվազել է 15,8%-ով, իսկ ներդրումները՝ 16,1%-ով։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |