Բաքվում երկօրյա խիստ կարանտին կգործի․ Տնից դուրս գալ չի կարելի

Բաքվում երկօրյա խիստ կարանտին կգործի․ Տնից դուրս գալ չի կարելի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի և մի քանի այլ խոշոր քաղաքաների բնակիչներ ոչ աշխատանքային օրերը կանցկացնեն տանը՝ լիակատար մեկուսացման մեջ, փոխանցում է Deutsche Welle-ն։

Հունիսի 6-ի կեսգիշերից սկսած՝ մինչև հունիսի 8-ի վաղ առավոտ Բաքվի Սումգայթի, Գյանջայի, Լենկորանի և Ապշերոնյան թաղամասի բնակիչները խիստ կարանտինային ռեժիմում կլինեն, նրանց արգելված է լքել բնակավայրերը։

Կարգը խախտելու համար սահմանվում է $58-117 տուգանք։ Բացառություն է միայն՝ անհապաղ բժշկական օգնության և մտերին հարազատի հուղարկավորությանը գնալը։ Չի գործի հանրային տրանսպորտը, արգելված է օգտվել նաև սեփական ավտոմեքենայից։

Ադրբեջանի իշխանությունները որոշել են անցնել երկօրյա խիստ կարանտինի, քանի որ վերջին օրերին սահմանափակումների մեղմացումից հետո վարակի հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում։ Ներկայումս Ադրբեջանում վարակված է 6860 մարդ, 82 հոգի մահացել է։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա