Ոստիկանների և ԱԱԾ աշխատողների համազգեստով պար բեմադրած ռեստորանը 72 ժամով փակվել է

Ոստիկանների և ԱԱԾ աշխատողների համազգեստով պար բեմադրած ռեստորանը 72 ժամով փակվել է

PanARMENIAN.Net - Պարետի որոշմամբ՝ մայիսի 8-ին 72 ժամով դադարեցվել է Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գործող «Վիլլա Հիլս» ռեստորանի աշխատանքը, որտեղ բազմամարդ հարսանիք է եղել, փոխանցում է Factor.am-ը։

Ռեստորանային համալիրում հարսանիքի ժամանակ ոստիկանների և ԱԱԾ աշխատակիցների համազգեստով պարային շոու էր ցուցադրվել, որը քննարկումների առիթ էր դարձել համացանցում։

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 13,325-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 211 դեպք կա, այլ պատճառով 72 հիվանդ է մահացել։ Առողջացածների ընդհանուր թիվը 4099 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---