Բերգամոյի բնակիչների կեսից ավելին կորոնավիրուսի հակամարմիններ ունեն 9 հունիսի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Իտալական Բերգամո քաղաքի բնակիչների կեսից ավելին կորոնավիրուսի հակամարմիններ ունի: Այս մասին հայտնել են քաղաքային առողջապահական գործակալությունից (ATS Bergamo), փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Բերգամոն Իտալիայում կորոնավիրուսի համաճարակից ամենատուժած քաղաքներից մեկն է։ Հակամարմինների թեստը հնարավորություն է տալիս հասկանալ՝ մարդն ունեցել է վիրուս, թե՝ ոչ։ Հակամարմինները նաև հնարավորություն են տալիս պարզել՝ կա կորոնավիրուսի դեմ իմունային ռեակցիա՝ անկախ նրանից, նկատվել են հիվանդության նշաններ, թե այն ասիմպտոմ է անցել։ Ապրիլի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության համաձայն՝ Բերգամոյի բնակիչների 56.9%-ը կորոնավիրուսի հակամարմիններ ունի։ Առողջապահության համակարգի աշխատողների մոտ այդ ցուցանիշը 30.6% է։ Համաձայն վերջին տվյալների՝ Իտալիայում վարակակիրների թիվն անցել է 235,000-ը, նրանցից 166,000-ն առողջացել են։ Վիրուսից մահացել է 34,000 մարդ։ Իտալիայի 20 շրջանից 7-ում վարակի նոր դեպք չի գրանցվել։ Photo. REUTERS/Flavio Lo Scalzo/File Photo Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |