ՀԲ-ն 1 տարով չեղարկել է ՀՀ-ին տրված վարկերի տարեկան 1.7% տոկոսադրույքը

ՀԲ-ն 1 տարով չեղարկել է ՀՀ-ին տրված վարկերի տարեկան 1.7% տոկոսադրույքը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկել է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը։

ՀՀ և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7%) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020-ի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունիսի 30-ը):

Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ $13 մլն :

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020-ին տնտեսական իրավիճակի վատթարացման կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---