Մնացականյան․ Փաշինյան-Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում

Մնացականյան․ Փաշինյան-Ալիև հանդիպում դեռ չի նախատեսվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքն այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»,- ասել է նա։

Մնացականյանը նշել է, որ այս պահին պետք է սպասել, որ ավարտվի համավարակից բխող փուլն ու շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով։

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2020 փետրվարի 15-ին՝ Մյունխենում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---