12 հունիսի 2020 - 11:52 AMT
Փաշինյան․ Տեղորոշեք «վիրուս չկա, սուտ է» ասողներին

Հայաստանում կարևոր է տեղորոշել այն մարդկանց ու շրջանակներին, որոնք քաղաքացիների շրջանում տարածում են, թե կորոնավիրուս չկա կամ որ վարակը սուտ է։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ընթացքում։

«Մենք սրանով պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը, գործողության շարժառիթներն ու կապերը, որը ևս կարող է հետևություններ անելու տեղ թողնել», - նշել է նա։

«Դրանով կարող են զբաղվել նաև օպերատիվ հնարավորություններ ունեցող մեր մարմինները», - նշել է վարչապետը։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է վարակի 15,281 դեպք, 5639 մարդ առողջացել է, 9298-ը փաստացի բուժվում են: 258 հիվանդ մահացել է կորոնավիրուսից, ևս 86-ը՝ այլ պատճառով։ Անցկացվել է 77,686 թեստավորում։