90-ականներին տարածված տամագոչիները վերադառնում են

90-ականներին տարածված տամագոչիները վերադառնում են

PanARMENIAN.Net - Ճապոնական Bandai ընկերությունը կվերսկսի 90-ականներին մեծ պահանջարկ ունեցող տամագոչիների արտադրությունը՝ դրանք ընտանի կենդանու սիմուլյատոր են։ Արդիականացված Tamagotchi ON-ը կհամալրվի Wonder Garden հավաքածուով, որը օգտատերին վիրտուալ կենդանուն վարժեցնելու լայն հնարավարություններ է տալիս, գրում է CNN-ը։

Tamagotchi ON Wonder Garden-ն օրիգինալ խաղալիքի կատարելագործված տարբերակն է։ Նոր մոդելն արդեն հասանելի է նախնական պատվերի համար 2 գույնով՝ փիրուզագույն և լավանդայի (նարդոս) երանգի։

Ընդհանուր առմամբ, խաղը մեծ փոփոխություն չի կրել՝ օգտատերը պետք է հոգ տանի իր վիրտուալ կենդանու մասին, սակայն այժմ կերպարը կարող է նոր լոկացիաներ այցելել իր վիրտուալ տան սահմաններից դուրս։ Նոր մոդելի նախնական պատվերներն արդեն ընդունվում են։ Tamagotchi ON Wonder Garden տարբերակում 3 նոր լոկացիա կլինի, որտեղ հնարավոր կլինի «հանդիպել» մյուս խաղացողների հետ։

Ցանկության դեպքում օգտատերը կարող է մի ամբողջ տոհմ մեծացնել․ մի սարքում կարող է մինչև 16 սերունդ տեղավորվել։

Tamagotchi ապրանքանիշը ստեղծվել է 1996-ին Ճապոնիայում Bandai-ի ընկերության կողմից՝ 1 տարի անց գրավելով միջազգային շուկան։ Խաղալիքի անվանումը բաղկացած է երկու մասից՝ ճապոներեն «տամագո», ինչը նշանակում է ձու, և «ուոտտի», ինչը նշանակում է ժամացույց։ Վիրտուալ խաղալիքը հնարավորություն է տալիս ընտանի կենդանի պահել և ինտերակտիվ հետևել նրան՝ հոգ տանել, հետևել առողջությանն ու տրամադրությանը, այլ գործողություններ կատարել։

2018-ին ապրանքանիշը պաշտոնապես վերադարձել է համաշխարհային ասպարեզ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---