Թորոսյան․ Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժիշկ կժամանի12 հունիսի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Ֆրանսիայից հատուկ չվերթով 10 բժշկի այց է սպասվում։ Այդ մասին ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հավելել է, որ պատրաստ է օգնել նաև Լիտվայի կառավարությունը, նրանց բուժանձնակազմը ՀՀ կայցելի, հավանաբար, հաջորդ շաբաթ, գրում է Aysor.am-ը։ «Կան նաև ՌԴ-ից ցանկություն հայտնած բժիշկներ՝ մոտ 50 հոգի, որոնք կայցելեն և տեղում մի քանի շաբաթ կաշխատեն: Նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով՝ բժշկական արտակարգ իրավիճակների համար հատուկ ստեղծված թիմերի այցելության հետ կապված: Հավանաբար, դա կլինի կամ լեհական թիմ, կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն, տարբեր երկրներում նրանք հիմա օգնում են», - նշել է Թորոսյանը: Նա հավելել է, սակայն, որ այդ որոշումը դեռ վերջնական չէ, և ժամկետների մասին ԱՀԿ-ի մասով տեղեկություն չկա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվան բժիշկների և փորձագետների կգործուղի Հայաստան։ Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է |