Covid-ով հիվանդների համար ռեանիմացիոն՝ 35, սովորական՝ 306 ազատ մահճակալ կա

Covid-ով հիվանդների համար ռեանիմացիոն՝ 35, սովորական՝ 306 ազատ մահճակալ կա

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի բուժման համար առանձնացված 1857 մահճակալից հունիսի 11-ի երեկոյան զբաղված էր 1551-ը, 239 ռեանիմացիոն մահճակալից՝ 204-ը, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, երկրում կա ազատ ռեանիմացիոն 35 ու սովորական՝ 306 մահճակալ։

«Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում», - շեշտել է վարչապետը։

«Մենք շարունակում ենք ծավալումը և ռեանիմացիոն, և սովորական մահճակալների, նաև՝ թթվածնի սնուցում ունեցող մահճակալների։ Բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը ճգնաժամային է, և սա պետք է արձանագրել», - նշել է նա։

Փաշինյանը խոսել է հակահամաճարակային կանոնների պահպանության անհրաժեշտության ու դրանց չպահպանման մասին, ու չի բացառել երկրում նոր կարանտինը։

«Եթե մնանք օրը 550-600 նոր դեպքի շրջանակում, այդ բեռը ծանրությամբ, բայց տանելի կլինի առողջապահության համակարգի համար, կկարողանանք սպասարկել բոլոր հիվանդներին։ Բայց եթե էականորեն ավելի վատ իրավիճակ ունենանք, կարող ենք ստիպված լինել գնալ տոտալ լոքդաունի, ինչը կնշանակի հարված հասցնել տնտեսության ողնաշարին»․ - ասել է նա։

Հունիսի 12-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրոսով վարակված մոտ 7000 պացիենտ տնային հսկողության տակ էր, մոտ 1800-ը հիվանդանոցային բուժում ստանում։ 425 ծանր դեպք կա, 100՝ ծայրահեղ ծանր. 23 հոգի միացված է արհեստական շնչառության սարքերի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---