Թորոսյան․ ՀՀ-ում թեստերի արտադրությունը կարող է մի քանի անգամ նվազեցնել ծախսը

Թորոսյան․ ՀՀ-ում թեստերի արտադրությունը կարող է մի քանի անգամ նվազեցնել ծախսը

PanARMENIAN.Net - Հայկական արտադրության թեստերը հնարավորություն կտան մի քանի անգամ նվազեցնել կորոնավիրուսն ախտորոշող թեստերի համար ծախսը, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ-ում կորոնավիրուս ախտորոշող թեստերի արտադրություն սկսել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։

«Թեստերի, որոնք մենք ձեռք էինք բերել Չինաստանից, մեկ PCR հետազոտության գինը մոտ $30 է, եթե օրական 1000 հետազոտություն ենք արել, ծախսը կկազմի օրը՝ $30,000, ամսականի դեպքում՝ մոտ $1 մլն։ Թանկ է։ Մենք հույս ունենք, որ նոր տեղական թեստերը, որոնց ինքնարժեքն իրականում ցածր է, մեզ թույլ են տալու ծախսերը պատիկով իջեցնել։ Իհարկե այնտեղ կան նաև այլ նյութերի՝ փայտիկի, փորձանյութի, սարքերի ամորտիզացիայի և այլի ծախսեր, բայց բուն թեստի գինը եթե կարողանանք գցել, քանակական տնտեսում կունենանք»,- ասել է նա։

Նախարարն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծառայող հիվանդանոցների հարցին՝ նշելով, որ ՀՀ-ին այս պահին պետք չէ 20 մահճակալային տեղ ունեցող հիվանդանոցներն օգտագործել կորոնավիրուսով վարկման համար, որովհետև դա վիրուսի տարածման լրացուցիչ ռիսկ է պարունակում, իսկ երկրին, բացի կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոցներից, այլ ԲԿ-ներ էլ են անհրաժեշտ։

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 15,281-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 258 դեպք կա, այլ պատճառով՝ 86։ Առողջացածների ընդհանուր թիվը 5639 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---