Մեկ օրում կորոնավիրուսի մոտ 9000 դեպք՝ ՌԴ-ում

Մեկ օրում կորոնավիրուսի  մոտ 9000 դեպք՝ ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 8987 մարդ, սա հունիսի 1-ից հետո վիրուսով վարկման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է, փոխացում է «Վեդոմոստին»:

Հունիսի 1-ին վարակի նոր 9035 դեպքի մասին էր հայտարարվել, դրանից հետո վարակակիրների թիվը 8985-ից չէր ավելացել։

ՌԴ-ում վերջին մեկ օրում առողջացել է 8220 պացիենտ, մահացել՝ 183։ Համաճարակի սկզբից՝ ՌԴ-ում 511,423 մարդու մոտ է վիրուսը հաստատվել, նրանց կեսը՝ մոտ 270,000 հոգի առողջացել են։ Երկրում վիրուսից մահացել է 6715 մարդ՝ վարակվածների ընդհանուր թվի 1․3%-ը։

Միայն մայրաքաղաք Մոսկվայում 1714 մարդու մոտ վերջին մեկ օրում կորոնավիրուս է հաստատվել, 2255 մարդ առողջացել է։ Մոտ 203,000 մոսկվայաբնակ է վարակվել՝ պանդեմիայի սկզբից հաշված, նրանցից 118,000-ն առողջացել են, 3187-ը՝ մահացել։

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 7․5 մլն-ից ավելի մարդ։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 2 մլն-ից ավելի։ Երկրորդը Բրազիլիան է՝ 800,000-ից ավելի վարակակրով, երրորդը՝ ՌԴ-ն։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---