Հունիսի 11-ին ոստիկանությունը 1403 իրավախախտում է հայտնաբերել

Հունիսի 11-ին ոստիկանությունը 1403 իրավախախտում է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով ընդհանուր առմամբ կազմվել է 30,316 արձանագրություն, իսկ հունիսի 11-ին ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1403 դեպք։

Բոլոր խտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հունիսի 12-ին արտակարգ ռեժիմով ստուգայցեր են իրականացվում Նոր Նորք վարչական շրջանում։

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Հունիսի 12-ի արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն ընդունել է երկրում արտակարգ դրության ռեժիմը մինչև հուլիսի 13-ը երկարաձգելու որոշում։Այն արդեն երրորդ անգամ է երկարացվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---