Փաշինյան․ Ոստիկանությունը պետք է գործի դուխով, օրինական և լինի կոշտ

Փաշինյան․ Ոստիկանությունը պետք է գործի դուխով, օրինական և լինի կոշտ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ոստիկանությունը չպետք է գործելուց վախենա, պետք է գործի ուժեղ, դուխով, օրինական և լինի կոշտ, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, որն առնչվել է համացանցում տարածված մի տեսանյութի։

Պատգամավորը նշել է, թե դրանում մի ոստիկան և քաղաքացիական հագուստով մի անձ բերման են ենթարկել մի քաղաքացու՝ դիմակ ճիշտ չկրելու համար։ Փաշինյանը նշել է, որ ծանոթ չէ տեսանյութին, սակայն ենթադրելի է, որ ոստիկանները մարդուն բերման ենթարկելու համար բավարար հիմքեր են ունեցել։

«Ոստիկանությունը պետք է իր իրավասությունների սահմաններում գործի դուխով, վստահ, նաև օրինական։ Ոստիկանությունն ինչ անի՞, տպավորություն է, որ Ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա։ Ո՛չ, կանոնները խախտողները և հանցագործները պետք է պատերի տակով ման գան, և Ոստիկանությունը պետք է լինի դուխով։ Հերիք է, Ոստիկանությունն ինչ անի․․․ այն կարծես երկրի թիվ մեկ թշնամին է։ Ո՛չ, «բեսպրեդելն» է այս երկրի թշնամին, և դրա մթնոլորտը տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ոստիկանների՝ դիմակ կրելու պահանջից հետո քաղաքացիները չպետք է «լեզվակռիվ տան և հոխորտան»: Վարչապետի խոսքով՝ ինքնին դիմակ կրելը ուժ կիրառելու պատճառ չի կարող լինել, դա հետևանք է շղթայական գործողությունների։

ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ոստիկանությունը հետևում է կորոնավիրուսի դեմ պայքարի հակաճգնաժամային միջոցառումների կատարմանը։ Հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է։ Ավելի վաղ, վարչապետը հայտնել էր, որ հունիսի 10-ին միայն օրվա առաջին կեսին 1800 քաղաքացի է տուգանվել՝ դիմակ չկրելու համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---