Մեսչյան․ Ֆիրդուսի ծրագիրը կասեցնելը սաբոտաժ է, կարող ենք մի հուշարձան տեղափոխել, հարցը փակել

Մեսչյան․ Ֆիրդուսի ծրագիրը կասեցնելը սաբոտաժ է, կարող ենք մի հուշարձան տեղափոխել, հարցը փակել

PanARMENIAN.Net - 10,000 շինարար Ֆիրդուսիում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, այն տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ ծրագիրը կասեցնելը՝ սաբոտաժ, հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Ֆիրդուսի շինություններից մեկի ու թաղամասի հետագա ճակատագրին։

«Այսքան հուշարձան քանդեցինք, այսքան հուշարձան տեղափոխվեց, եկեք այս մի հուշարձանն էլ տեղափոխենք, հարցը փակենք, ինչի մասին է խոսքը։ Որպես գլխավոր ճարտարապետ պատասխան եմ ստանալու բոլորիցդ, և Կառավարությունից, ուզում եմ հասկանալ՝ իրականացվելու է այս ծրագիրը, թե ոչ»,- ասել է Մեսչյանը:

Նրա հարցին ի պատասխան փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նշել է, որ այն իրականացվելու է խնդիրներին լուծում տալով։

Մեսչյանն ասել է, որ Ֆիրդուսի թաղամասը չկառուցապատելու դեպքում սեփականատերերը կարող են քաղաքապետարանին դատի տալ։

«Սեփականատերերը բոլորը մեզ դատի են տալու, ջնջելու են մեզ բառի բուն իմաստով, որովհետև արդեն ահռելի ծախսեր են արել։ Ո՞վ է պատասխան տալու, ո՞վ է մեղավոր, որ վախկին կոնցեպտի վրա լոտեր են բաժանվել, ամեն կառուցապատող դրանք գնել է և նախագծեր է պատվիրել՝ ճարտարապետներին նախագծեր պատվիրելով։ Եվ բացի դրանից ասում են՝ սա քաղաքաշինություն չէ, բիզնես է։ Դրանք նույն բանն են, չկա բիզնես առանց քաղաքաշինության և հակառակը»,- ասել է Մեսչյանը։

Նա նշել է, որ նախագիծը կասեցնելու դեպքում պետք է դատական պրոցեսի մեջ մտնել և 3-4 տարի անց նոր սկսել շինարարությունը։

Ավելի վաղ Սիսեռյանը հայտնել էր, որ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքերից մեկի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում։ Խոսքը Ֆիրդուսի թաղամասում գտնվող 19-րդ դարի կառույցներից մեկի մասին է: Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---