Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը սկսվել է. ԲՀԿ-ն չի մասնակցելու

Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը սկսվել է. ԲՀԿ-ն չի մասնակցելու

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։

Քվեարկությունն անցկացվելու է ժամը 15։00-ից 16։00-ն։ ԱԺ նիստը կվերսկսվի 16։30-ին։

ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---