Ծառուկյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

Ծառուկյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

«Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ և անվավեր քվեաթերթիկ չի եղել։

Քվերակությանը չեն մասնկացել խորհրդարանական երկու խմբակցություն՝ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը»։

ԲՀԿ պատգամավորների բնորոշմամբ՝ գործընթացը քաղաքական է և կապված Ծառուկյանի՝ իշխանության հասցեին արված քննադատության հետ։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր