Ջուլֆալակյանը՝ Ամոյանի մասին․ Քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքին չենթարկվելը

Ջուլֆալակյանը՝ Ամոյանի մասին․ Քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքին չենթարկվելը

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, արձագանքելով հայտնի մարզիկ Ռոման Ամոյանին բերման ենթարկելուն, գրել է, որ անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը։

«Համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում...)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի մոտից բերման է ենթրակվել անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը մասնակցում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակիցների ակցիային։ Մի խումբ ոստիկաններ նրան ասֆալտին են պառկեցրել և բերման ենթարկել՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ Ամոյանը չի ենթարկվել իրավապահների օրինական պահանջին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---