ԲՀԿ համակիրները ԱԱԾ շենքի մոտ են․ Որոշները բերման են ենթարկվել

ԲՀԿ համակիրները ԱԱԾ շենքի մոտ են․ Որոշները բերման են ենթարկվել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու համակիրները ԱԱԾ շենքի առջև են, ոստիկանները բերման են ենթարկել որոշ հավաքվածների, փոխանցում է Factor.am-ը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ երկիրը ռեպրեսիաների ճանապարհով է գնում, իսկ «հեղափոխությունը` տխուր վախճանի ճանապարհով»։

Ավելի վաղ ԱԺ-ն կողմ էր քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն, այժմ ընթանում է նրան ազատությունից զրկելու մասին միջնոդրության քվեարկությունը։

ԱԺ-ում քննարկվում է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---