Վարդան Ղուկասյան․ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել

Վարդան Ղուկասյան․ Ծառուկյանը տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել

PanARMENIAN.Net - ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ԱԺ-ում, որտեղ քննարկվում էր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ասել է, որ վերջինս պետական ոչ մի կառույցում չի աշխատել, բայց տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։

«Որ կոնյակի գործարանը, մյուս գործարանները վաղը, մյուս օրը փակվեն, ո՞վ է պատասխան տալու։ Եթե անհատը պետության պարտավորություն է ստանձնում, ու նման թույլ միջնորդություն են ներկայացնում, ուզում են վարկաբեկել, այդպես երկիր չենք կառուցի»,-ասել է նա:

Ղուկասյանը ներկայացրել է նաև սպորտում Ծառուկյանի միջոցով գրանցված ձեռքբերումները։

«Իհարկե, մերոնք հզոր են, բայց Ծառուկյանը կարողացավ հարաբերությունները պահել: Պահեց այնպիսի սկզբունքով, որ այն լորդերին բերեց-հասցրեց Ղարաբաղ»,- ասել է նա:

Նա հավելել է նաև, որ ԲՀԿ թիմը հսկայական ձայներ ունի, այդ ժողովուրդը դուրս է գալու, ոնց որ մի քանի օր առաջ, և ստացվելու է, որ մարդիկ մեկը մյուսին նորից վարակելու են։

«Հենց էս պահի՞ն էր դա անհրաժեշտ, միգուցե սրանից առաջ, միգուցե սրանից հետո»,- նշել է նա։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Քվեարկությունը կանցկացվի 17։05-ից 17։50-ի ընթացքում։

ԱԺ-ն հունիսի 16-ին կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---