Հետազոտություն․ Դեքսամետազոնը նվազեցնում է Covid-19-ով ծանր հիվանդների մահացության ռիսկերը17 հունիսի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի բուժման գործընթացում կարևոր բեկում է արձանագրվել։ Օքսֆորդի համալսարանում անցկացված փորձարկումները հաստատել են, որ մատչելի դեղամիջոց հանդիսացող դեքսամետազոնը կարող է նվազեցնել մահացության ռիսկերը։ Ըստ արդյունքների, այդ մատչելի դեղամիջոցը կարող է 33%-ով նվազեցնել մահվան ռիսկը թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների համար։ Դեղամիջոցի կլինիկական փորաձկումների մասնակցել է մոտ 6 000 մարդ, գրում է BBC-ն։ Ակնկալվում է, որ դեքսամետազոնն արդեն առաջիկայում կարող է Covid-19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման ստանդարտ դեղամիջոց դառնալ և հազարավոր կյանքեր փրկել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է կլինիկական փորձարկման նախնական արդյունքները։ Դեքսամետազոնը կիրառվում է բժշկության մեջ 1960-ականներից և մատչելի դեղամիջոց է բազմաթիվ երկրներում։ Դա ստերոիդային պրեպարատ է, որն օգտագործվում է բորբոքային պրոցեսների, նաև քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |