Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք կա

Արցախում Covid-19-ի 3 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել:

Թեստավորման արդյունքում Covid-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարկակակիրների կոնտակատավորներից մեկի մոտ:

Այսպիսով, Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 94-ի, որից 56-ն արդեն ապաքինվել են, թեստավորումների քանակը 1520 է, հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Մահվան ելքով դեպքեր չկան։

Հանրապետության առողջապահության նախարարության համաձայն, ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Արցախում մեկուսացված է 94 մարդ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---