Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները

Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական վերջին զարգացումները, որոնք դատապարտել է իր գլխավորած ՀՀԿ գործադիր մամինը։ Նա մասնակցել է Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ:

ՀՀԿ գործադիր մարմինը խստորեն դատարպարտել է առ այսօր շարունակվող բռնատիրական գործելաոճը, որի պատճառով «պետական ռեպրեսիվ ապարատի ճիրաններում հերթով հայտնվում են բազում պետական, քաղաքական եւ հանրային գործիչներ»։ Վերահաստատել է, որ ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը «Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է և ազգային ներուժի համախմբմամբ երկիրը ճգնաժամից հանելու համար գործունյա և պրոֆեսիոնալ անցումային կառավարման ապահովումն է՝ մինչ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ մեկ այլ՝ «պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին»:

ՀՀ երրորդ նախագահն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017-ին ստորագրված համաձայնագրի իրագործման ընթացքին` նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:

Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նա հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա:

Եվրոպական ժողովրդական կուսացությունը մտահոգված է Հայաստանում «ժողովրդավարական հետընթացի» բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---