ՌԴ դեսպանը հանդիպել է ԲՀԿ-ից պատգամավորներին18 հունիսի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 17-ին, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ։ «Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ կողմից ցուցաբերվող աջակցությանը, որը տրամադրվում է Հայաստանին ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշել է զրկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել էր։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունիսի 18-ին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |