Սիմոնյան․ Տուսկը ՀՀ-ն Սարգսյանի աչքերով է տեսնում, պետք է զուսպ լինի

Սիմոնյան․ Տուսկը ՀՀ-ն Սարգսյանի աչքերով է տեսնում, պետք է զուսպ լինի

PanARMENIAN.Net - Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սիմոնյանն անդրադարձել է ԵԺԿ նախագահի հայտարարությանը, թե կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության հանդեպ ճնշումներից։

«Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին: Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ և ավելի մասնագիտացված անձինք»,- ասել է նա։

Սիմոյանի խոսքով՝ միջազգային կառույցներին հղում անելիս կարելի է «ավելի լուրջ, ավելի հեղինակավոր և ավելի համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների և արձագանքների» հղումներ անել, ըստ որոնց Հայաստանում ժողովրդավարության, մամուլի ազատության և մնացած բոլոր առումներով կտրուկ աճ կա:

Հայաստանյան կուսակցություններից ԵԺԿ անդամ է ՀՀԿ-ն։ Ավելի վաղ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր հեռավար քննարկումների լուսանկարներ, որոնց մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---