Փաշինյան․ Պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում են՝ ճնշում եք ընդդիմությանը

Փաշինյան․ Պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ասում են՝ ճնշում եք ընդդիմությանը

PanARMENIAN.Net - 30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքի, ընտրակեղծիքի դեմ, իսկ հիմա, երբ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանը ճնշում եք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում վերջին իրադարձությունների ֆոնին միջազգային արձագանքին։

«Բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են: Դա շատ լավ ձև է՝ ես ընդդիմություն եմ, ինձ բան մի ասեք»,- ասել է վարչապետը:

Հունիսի 17-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»: Ավելի վաղ ԱԺ-ն համաձայնություն էր տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու գործընթաց սկսելուն։

Իր հերթին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Տուսկը Հայաստանը տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աչքերով, իսկ նրա հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաև Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---